«Օսկար-2023». ովքեր են այս տարվա մրցանակակիրները
Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխության 95-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է 54-ամյա Բրենդան Ֆրեյզերը «Կետը» (The Whale, 2022) ֆիլմում կերտած դերի համար։
Նշենք, որ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 95-րդ անգամ։ Այն տևել է մոտ երեք ժամ։
Հաղթողները որոշվել են 23 անվանակարգերում։
Այսպիսով, «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Դանիել Շայներտի և Դեն Կվանի «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ Գլխավոր մրցանակի՝ «Տարվա լավագույն ֆիլմ» կոչման համար պայքարում էին տասը ֆիլմ։
«Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը ներկայացվել է 11 անվանակարգերում և, բացի կինոակադեմիայի գլխավոր մրցանակից, արժանացել է «Ոսկե ասպետի» արձանիկին, այդ թվում՝ ռեժիսուրայի, սցենարի, մոնտաժի, գլխավոր կանացի և երկրորդ պլանի դերերի համար։
«Լավագույն ռեժիսորներ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Դեն Կվանն ու Դանիել Շեյներտ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»» ֆիլմի համար։
«Տարվա լավագույն դերասանուհին» դարձել է չինական ծագումով մալայզիացի Միշել Յեոն՝ նույն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»» ֆիլմում իր դերի համար։
Մնացած անվանակարգերում հաղթողներն են՝
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ջեյմի Լի Քերթիս («Everything Everywhere»)
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Կե Հույ Կուան
«Լավագույն օրիգինալ սցենար»՝ Ամեն ինչ ամենուր և միանգամից»
«Լավագույն ադապտացված սցենար»՝ «Խոսում են կանայք», 2022 թ
«Լավագույն օպերատոր»՝ Ջեյմս Ֆրենդ Էրիխ Մարիա Ռեմարկի «Im Westen nichts Neues» («Արևմտյան ճակատում նորություն չկա») վեպի էկրանավորման համար,
«Լավագույն անիմացիոն ֆիլմ «Պինոկիո Գիլերմո դել Տորո», 2022 թ
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ « Արևմտյան ճակատում նորություն չկա»
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»՝ «Փղերի շշուկները» (2022)
«Լավագույն վիզուալ էֆեկտներ»՝ «Ավատար՝ ջրի ճանապարհը» (2022):
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ գորգը կարմիր չի լինի
- Օսկարի արարողությունից մեկ օր առաջ բուքմեյքերները բացահայտել են մրցանակի գլխավոր ֆավորիտներին