Արցախի ԱԺ վաղվա նիստի օրակարգում Սահմանադրության փոփոխության մասին հարցն է
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:
Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արցախի իշխանությունները չեն հանդարտվում
- Արայիկ Հարությունյանը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխության գործընթաց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին