Արցախի ՆԳՆ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ապատեղեկատվության
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության վերաբերյալ.
«Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:
Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն:
Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին բարձր մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:
Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»։
Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութից «Ստոպ կադր»
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան. ՀՀ ՊՆ
- Արցախի ՊՆ-ն հերքել են ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ լուրերը. «Արցախպրես»
- Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր․ ԱՀ ՊՆ
- ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
- Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանից
- Արցախի ՊՆ. Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան