Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները կարող են ապակայունացնել երկիրը
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանները կարող են օգտագործվել արտասահմանից՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու համար։ «Գազետա ռու»-ն գրում է, որ Այդ մասին հայտնում է գերատեսչության Telegram ալիքը։
Բելառուսի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տնօրինության աշխատակիցները տեղեկացել են, որ արտերկրում տեղակայված ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների անդամները պլաններ են մշակում հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու համար, նրանք դրա համար կարող են օգտագործել վարձկանների և Արևմուտքում ուսումնական ճամբարներում պատրաստված մարդկանց։
Ըստ ՆԳՆ-ի՝ այդ զինյալները ունեն կապեր Բելառուսում, այդ թվում՝ հարազատներ, և նրանք կարող են օգտագործել ծանոթներին ու ընկերներին հավաքագրելու և Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին հետագա մասնակցության համար:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են ռազմական համագործակցության հարցեր
- Բելառուսի և ՌԴ-ի ընդդիմադիր կազմակերպությունների ղեկավարներն արժանացել են Նոբելյան մրցանակի
- Բելառուսի իշխանությունները որոշել են Գրոդնոյում բացել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները