«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրելու.
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են: Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին:
Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին և պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան