«Հրապարակ».Ադրբեջանը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեք ամիս շրջափակված Արցախի շուրջ օղակը սեղմվում է. հումանիտար ճգնաժամի խորանալուն զուգընթաց, անվտանգային սպառնալիքները սրվել են։
Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հակառակորդը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում՝ այդպիսով փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել արցախցիների նկատմամբ և մղել Արցախի իշխանություններին՝ համաձայնելու ադրբեջանական իշխանությունների՝ Ադրբեջանի հետ վերաինտեգրման պահանջին։
Երեկ էլ Ալիևի աշխատակազմից առաջարկեցին նման օրակարգով հանդիպում ունենալ Բաքվում, սակայն ուշագրավ է, որ մինչև երեկո պաշտոնական Ստեփանակերտը չէր արձագանքել այդ առաջարկին, նախագահի մամուլի ծառայությունն էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, որպեսզի ճշտեինք Արցախի իշխանությունների դիրքորոշումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան