«Հրապարակ». ՔՊ-ում «իգնոր» են անում Արսեն Թորոսյանին, անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում «իգնոր» են արել իրենց կուսակից, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին. վերջին օրերին ՔՊ-ականները հրաժարվում են շփվել Թորոսյանի հետ, ով հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում և կարող է հաջորդ պահին կալանավայրում հայտնվել։
ՔՊ-ական պատգամավորներն անգամ «չեն լայքում» Թորոսյանի գրառումները։ Մանավանդ՝ վերջինը, որում նա իշխանություններին և իրավապահ համակարգին է քննադատել։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ում Արսեն Թորոսյանի ճակատագրի հարցը մինչև երեկ չէին քննարկել, համենայնդեպս, շարքային պատգամավորները խոր անորոշության մեջ են՝ պաշտպանե՞լ իրենց կուսակից պատգամավորին, թե՞ դատապարտել՝ դասելով նախկին թալանչիների շարքը։ ՔՊ մեր աղբյուրները մի բանում վստահ են՝ Թորոսյանը հեշտ հանձնվողներից չէ, եթե որոշեն նրան կալանավորել, ապա բազմաթիվ մարդկանց դեմ կոմպրոմատների իր արխիվը կբացի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան