2022-ին եղել են իրավիճակներ, որ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին. Մարտին Գալստյան
Հայկական դրամի փոխարժեքն ազատ լողացող է, և ՀՀ կենտրոնական բանկն իր միջամտությունը շուկայում սահմանափակում է անկանոն, պրոբլեմատիկ իրավիճակները հարթելու միջոցով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտարժույթի մեծ ներհոսքին։
Նրա խոսքով՝ անցած տարի՝ 2022-ին, եղել են իրավիճակներ, երբ ԿԲ-ն միջամտել է շուկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ձեռք բերելով արտարժույթ, որի արդյունքում զուտ առքը ֆինանսական շուկայից կազմել է 900 մլն դոլարից ավելից ավելի համարժեք գումար։
Հարցին՝ Ամուլսարի շահագործման դեպքում տնտեսության մեջ կարող է լինել արտարժույթի մեծ ներհոսք և արդյոք չկա վտանգ, որ կլինի «հոլանդական հիվանդություն», Մարտին Գալստյանը պատասխանեց.
«Ինչ վերաբերում է ակնկալվող զարգացումներին՝ արդյոք Ամուլսարի հնարավոր գործարկման արդյունքում տեղի կունենա որոշակի արտարժութային միջոցների ներհոսք, ապա՝ միգուցե: Կարծում եմ, որ ամբողջական պատկեր ստանալու համար պետք է համադրենք վճարայաին հաշվեկշռի բոլոր կոմպոնենտները։ Այդ պատկերի արդյունքում ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններին ադեկվատ արձագանքելու տեսանկյունից մենք շարունակելու ենք այն քաղաքականությունը, որն այդ տարիների ընթացքում իրականացրել ենք»,- ասաց Մարտին Գալստյանը։
Նա նաև նշեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի ՀՆԱ-ն աճելու է, ինչը պայմանավորված է շինարարության աճով, որտեղ, ըստ նրա, կա նաև Ամուլսարի նախագիծը։
Բացի այդ, կա նաև արտադրողականության որոշակի աճ։ «Այն մենք տեսնում ենք թե՛ միջազգային այցելուների աշխատանքային որակներով՝ որպես աշխատուժի շուկայի էական էլեմենտ որոշ ճյուղերում, թե՛ ընկերությունների կողմից որոշակի կապիտալազինվածության, նոր տեխնոլոգիաների ներմուծման արդյունքում տեղի ունեցող գործընթացներով
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան