ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում
Արցախում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում։Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս 2 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին