Քաղաքական 12:34 14/03/2023 Հայաստան

Եթե մենք ունենանք իրավիճակ, որ 1-3 օրից ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, իրականում շատ լավ նորություն է. Փաշինյան

«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել՝ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է մեկ-երկու-երեք օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է և ոչ թե վատ նորություն»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, դա նշանակում է, որ բանակցային  գործընթացներով ունեցել են առաջընթաց և հասել են արդյունքի, որը «մեր երազանքների արդյունքը չէ, բայց որն, այնուամենայնիվ, արդյունք է, որը պետք է ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»։

Նա հարցադրում արեց՝ կա արդյո՞ք փաստաթուղթ, ապա պատասխանեց. «Փետրվարի կեսերին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ մեր հերթական արձագանքը փոխանցել էինք Ադրբեջանին, երկու-երեք օր առաջ ստացել ենք Ադրբեջանի արձագանքը մեր նախագծի վերաբերյալ։

Այդ փաստաթղթի առումով կարող եմ ասել.  կա արդյո՞ք առաջընթաց փաստաթղթում։ Որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք,  բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։ Որո՞նք ենք դրանք. Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստմաման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար։

Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է  Լեռային Ղարաբաղում  ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռք բերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ։ Դա, բնականաբար, նույնպես կարմիր գիծ է մեզ համար։ Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանը փորձում է կամ ձգտում է, համենայնդեպս, մեր մեկնաբանությունն է, հասկանալիորեն Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ սույն պայմանագրով Ադրբեջանը  ստանում է  ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն։ Սա մեր ընկալումն է, մեկնաբանությունը, որը, բնականաբար, չի կարող հիմնազուրկ լինել։

Հաջորդ խնդիրը, որը մենք տեսնում ենք. Ադրբեջանը փորձում է, հետապնդում է այնպիսի գիծ, որ, ըստ էության, մենք նույնիսկ  ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք, ինչը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք այսօր ունենք ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում։ Խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության  մասին է, որի համաձայն Լաչինի միջանցքը փակ չպետք է լիներ։ Հետևաբար սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայնությունը այն հարցում, որ որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ։ Ցանկալի է միջազգային երաշխիքներ։ Այդ ամենը բացակայում է։

Ինչ վերաբերում է  Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

Մենք ասել ենք և ասում ենք՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է։ Մեր ընկալումը հետևյալն է. ճիշտ կլինի, որ այդ հարցի  առաջնային հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը։

Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը հիմնական պետք է տեղի ունենա Բաքվի, Ստեփանակերտի միջև։ Նաև պրոցեսները մեզ բերում է այն եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների,  երաշխքիների առաջ գնալ հնարավոր չի լինի»։

Հայաստանը կանգնա՞ծ է նոր լայնածավալ պատերազմի եզրին

Ն. Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը շարունակում է  ագրեսիվ հռետորիկան ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։

«Կարծում եմ, որ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում։ Իմ եզրակացությունն՝ Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դառնող հռետորաբանությունից է, և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- նշեց նա։ 

Փաշինյանն ասաց, որ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն շփման գծի 2 կողմերում՝ Հայաստանի և Ադրբեջանի. «Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի ու Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնել է, հետո հրաժարվել այդ տարբերակից։

Ադրբեջանը մեզ մեղադրում էր Լեռնային Ղարաբաղում Զինված ուժեր ունենալու կամ չունենալու մեջ։ Ես ասացի, որ մենք ԼՂ-ում բանակ չունենք, ինչպես հայտարարել ենք։  Ադրբեջանի նախագահը ասում էր՝ ունեք, ես ասացի՝ այս բանավեճը վերջ չունի, կարող ենք միջազգային դիտորդներ հրավիրել ԼՂ, թող իրենք իրավիճակը գնահատեն տեղում, հանդես գան զեկույցով։ Դա կլինի այդ հարցի լուծումը։ Ադրբեջանը մերժեց այս տարբերակը։ Սա կարևոր հանգամանք է, հիմա էլ, կարծում եմ, միջազգային հանրությունը պետք է արձանագրի ու շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը։

Այս առումով, առավել ևս հաշվի առնելով Լաչինի միջացքի փակ լինելն ու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաև էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»։

Փաշինյան-Պուտին՝ նախօրեին կայացած հեռախոսազրույց

«Երեկվա մեր խոսակցությունը Ռուսաստանի նախագահի հետ նվիրված է եղել հիմնականում ԼՂ-ում էսկալացիայի վտանգին։ Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկությունները, տպավորությունները, և նաև ընդգծել եմ, որ, կարծում եմ, որ խնդիրներ կան ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։

Ինձ համար ամենակարևոր խնդիրը ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա։ Դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանությունից հետո։

Ես ուզում եմ ընդգծել, որ դա տեղի է ունեցել նույնպես ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Սա մտահոգություն է։ Ես հարկ եմ համարել ՌԴ նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ Վ.Պուտինը «ինչ որ բան ասել է», բայց կոռեկտ չհամարեց պատմել ամբողջ խոսակցությունը։ 

Երևանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու քննարկումների, հանդիպման 

«Այդտեղ էլ երաշխիքի խնդիր կա։ Գնացին Բաքու հետ կգա՞ն, թե՞ չէ։ Այդ հարցի պատասխանը ո՞վ է տալու»,- ասաց նա։ 

Փաշինյանի խոսքով, խոսացողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները. «Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ Լեռնային Ղարաբաղից խեթ հայացքներ, կասկածներ` «վայ, էդ ի՜նչ դավադրություններ և այլն, և այդպես շարունակ»։

Մենք կարծում ենք, որ ԼՂ ժողովրդի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և էդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և նաև իրենց ակնկալիքների բավարարման ու ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան։ Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}