2022 թվականին 1.9 մլն ՀՀ քաղաքացի նախընտրել է հանգստանալ երկրի ներսում
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին ներքին զբոսաշրջությունը, համեմատած 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 20.9%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Վիճկոմիտեից, անցած տարի հանրապետությունում գործող հյուրանոցներում, հանգստյան տներում, առողջարաններում և հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներում հաշվառվել է 1 մլն 929 940 ՀՀ ռեզիդենտ-զբոսաշրջիկ:
Ներքին զբոսաշրջության 14.9%-ը բաժին է ընկել հանգստին և ժամանցին, 54.9%-ը կրել է գործնական բնույթ:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ)՝ ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն՝ որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան