Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի էսկալացիա չլինի.Նիկոլ Փաշինյան
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի էսկալացիա չլինի՝ օգտագործելով քաղաքական, դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվում իր հիշատակած ներկայից էսկալացիայի բարձր վտանգին դիմակայելու և չեզոքացնելու համար:
Նա հայտնեց, որ պետք է ամեն ինչ անել, որ այն չլինի:
«Լինելու դեպքում՝ առաջ էլ հետո էլ՝ ինչը որ հնարավոր է անել, արվելու է»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Անդրադառնալով թշնամու օգտին լրտեսության բազմաթիվ դեպքերի բացահայտմանը՝ Փաշինյանն ասաց. «Էդ հետո պետք է պարզվեր, որ ԱԱԾ-ում էլ մաքրումների կարիք կար: Ոչ մեկի մոտ հարց չէ՞ր ծագում, որ ԱԱԾ-ում մեկ տարվա ընթացքում լրտեսության գործերով ավելի շատ գործ է հարուցվում կամ ձերբակալություն կատարվում, քան նախորդ 15-20 տարիների ընթացքում»:
Փաշինյանը հայտարարեց, որ այդ երևույթները նախկինում էլ են եղել:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատերազմից հետո ինչ է արվել և ինչ սպառազինություն է ձեռք բերվել հնարավոր էսկալացիաներին դիմակայելու համար՝ Փաշինյանն ասաց. «Ես ընդունում եմ ձեր հարցի լեգիտիմությունը, սրությունը, կարևորությունը, բայց նաև բացի նրանից, ինչ այդ թեմաներով հրապարակվել է, ես որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել»:
ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը հավելեց, որ բանակում բարեփոխումներ են ընթանում՝ հիշատակելով զինծառայողների ատեստացիան, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, Հայաստան բերվող և հավաքվող ռազմական հիմնական տեղակայման վայրերը:
Հարակից հրապարակումներ`
- Այո՛, ՌԴ-ն է ստանձնել ԼՂ-ի անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այն. Նիկոլ Փաշինյան
- Եղել է և՛ հրաժարական տալը, և՛ փաստաթուղթ ստորագրելը, և՛ չստորագրելը.Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ
- Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով՝ դուրս է գալիս ՀՀ-ից, ինչը մտահոգում է մեզ. Նիկոլ Փաշինյան
- Կոռուպցիան շատացել է. Փաշինյան
- Ի՞նչ են ուզում լսել քաղաքացիներն այսօր Փաշինյանից. Հարցում