Հնարավոր է՝ Ադրբեջանը բացի ցամաքային սահմանները,այդ թվում՝ Վրաստանի հետ
Ակնկալվում է, որ մայիսի 1-ին Ադրբեջանը կբացի երկրի ցամաքային սահմանները հարևան երկրների համար, այդ թվում` Վրաստանի: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել է BusinessPressNews-ը:
Ի դեպ, կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր Ադրբեջանի ցամաքային սահմանները փակվել են։ Չնայած երկրում սահմանափակումները հանվել են, սակայն սահմանը շարունակում է փակ մնալ շուրջ 3 տարի։
Երկրում համաճարակաբանական իրավիճակը կայունացել է, և համաճարակը համարվում է ավարտված։ Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները երկրում ուժի մեջ են մինչև մայիսի 1-ը, ուստի սահմանի բացումը սպասվում է հենց այդ օրը։
Նախարարների կաբինետը` օպերատիվ շտաբի հետ միասին, առաջիկայում պաշտոնական որոշում կկայացնի այս հարցի վերաբերյալ։