Բելառուսի պաշտոնյաների մահապատժի մասին օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 25-ից
Օրենքը, որը նախատեսում է պետական դավաճանության համար պաշտոնյաների և զինվորականների համար մահապատիժ կիրառելու հնարավորությունը, Բելառուսում ուժի մեջ կմտնի մարտի 25-ից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երեքշաբթի հայտնել է ազգային իրավական ինտերնետային պորտալը։
«Օրենքը պաշտոնապես հրապարակվել է պորտալում երեքշաբթի օրը և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր անց։ «Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 2023 թվականի մարտի 25-ն է»,-ասվում է պորտալում հրապարակված ուղեկցող գրության մեջ։
Փաստաթուղթն փետրվարին ընդունել է խորհրդարանը, իսկ մարտին այն ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Օրենքը նախատեսում է մահապատժի տեսքով բացառիկ պատժի կիրառման հնարավորություն պետական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց և զինծառայողի կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ, որոնք պետության դեմ հանցագործություն են կատարել Քրեական օրենսգրքի «Դավաճանություն» հոդվածով։ Քրեական պատասխանատվություն է մտցվում ահաբեկչության քարոզչության, զինված ուժերի, այլ զորքերի և ռազմական կազմավորումների, կիսառազմական կազմակերպությունների վարկաբեկման համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է