Թրամփն իրեն անվանել է միակ թեկնածուն, ով կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է ամերիկյան առաջնորդներից միակ թեկնածուն, որը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որի սպառնալիքը, ըստ նրա, իրական է։
«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է դա խոստանալ։ Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը, քանի որ ես իսկապես կարծում եմ, որ կլինի երրորդ համաշխարհային պատերազմ», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը Այովա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։
Քննադատելով Սպիտակ տանը իր իրավահաջորդ Ջո Բայդենին՝ Թրամփը բազմիցս ասել է, որ երբեք թույլ չի տա Ուկրաինայում հակամարտություն, որը, նրա կարծիքով, կարող է վերաճել գլոբալ միջուկային առճակատման։
Նշենք, որ Թրամփը պատրաստվում է 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան