«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին:
Երբ ասացինք, որ հարցը նաև իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ: Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից և այնտեղ է իր գործունեությունը շարունակելու:
Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով և նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը: Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչև հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ և հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում:
Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները