Ղազինյան. Մարդիկ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ. հարմար է էդպես
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Հայաստանում հնարավոր չէ փոխել մարդու կարծիքն ու համոզմունքը ինչ որ անձի կամ երևույթի մասին:
Չի աշխատում ոչ մի փաստարկ, ապացույց, կոնկրետ օրինակ, հիմնավորում. մարդն հավատում է նրան, ինչն իրեն հաճելի է և ինչը համապատասխանում է իր համոզմունքներիմ:
Եթե մարդիկ ցանկանում են հավատալ, որ Արցախը «ծախել էին» դեռ 90-ականների սկզբին ու հետևողականորեն շարունակում էին «ծախել» մինչև 2018թ մայիս, ուրեմն դա է ճիշտը:
Չի ընդունվում որևէ այլ փաստարկ կամ ապացույց, որ դա այդպես չէ, որ Արցախը որևէ մեկը երբեք չի ցանկացել «ծախել»: Իրենք այսպես են ուզում մտածել, այդպես իրենք ճիշտ են, չեն սխալվել, մեղավոր չեն ոչ մի բանի համար:
Կամ եթե մարդիկ ուզում են հավատալ, որ 44-օրյա պատերազմը մենք պարտվել ենք բանակում գործող «5-րդ շարասյան» պատճառով, ապա նրանց ոչ մի դեպքում հակառակը չես համոզի: Չեն լսի, չեն ընդունի, այլապես իրենք սխալ կլինեն ու մեղավոր կլինեն պատմական մասշտաբի ողբերգության ու աղետի համար:
Իսկ նրանք երբեք ու ոչ մի բանում մեղավոր չեն ու չեն կարող լինել:
Մարդիկ հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ. հարմար է էդպես, ինքը ճիշտ է` մնացածը սխալ: Ու բացարձակ կարևոր չէ, թե որտեղ է ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը նրանց ուղղակի չի հետաքրքրում»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հրեշավոր միտք է արտահայտել
- Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ
- Աշոտյան. Նիկոլը քիչ առաջ փնթի կռուտիտներով հաստատեց, որ իմ հրապարակած փաստաթղթը ճիշտ է