Հանրային լսում՝ Մարգահովիտ բնակավայրում
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի կենտրոնում տեղի է ունեցել «ՀԱՄԶԱՉԻՄԱՆ-ԷԿՈ» ԱՊԸ-ի ներկայացրած «ՀՀ Լոռու մարզի Մարգահովիտի տորֆի հանքավայրի» երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը գրել է․ «Հայաստանում, որ համայնք ունի կանաչ զարգացման, տուրիզմի զարգացման ներուժ, գյուղատնտեսական մեծ ավանդույթներ, այնտեղ հայտնվում են մարդիկ,
ովքեր ցանկանում են հանք բացել, հերթական անգամ նման վտանգի առաջ կանգնել է Լոռու ամենհաետաքրքիր ալպիական գյուղերից մեկը, Մարգահովիտը։ Վաղը այնտեղ ժամը 16:00-ին, բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում նախատեսված են տորֆի հանքավայրի հանրային լսումներ։
Մարգահովիտցիները արդեն բազմակի անգամներ պայքարել են իրենց առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի համար, թույլ չեն տվել իրենց գյուղում լսումներ կազմակերպել, սակայն հանքատենչները անընդհատ վերադառնում են։ Ու ինչպես նշում են գյուղացիները, իրենք արդեն իրավ հոգնել են պայքարելուց և չգիտեն թե ինչ անեն ու մինրև երբ է դա շարունակվելու։
Մարգահովիտցիները կոչ են անում, ոչ անտարբեր հանրությանը գալ և կանգնել իրենց հետ, իրենց առողջ և մաքուր շրջակա միջավայրում ապրելու և արարելու իրավունքի կողքին։
Կոչի հղումը մեկնաբանության մեջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան