Մոսկվայում աշակերտուհին դասի ժամանակ կրակել է դասընկերոջ վրա
Աշակերտուհին ռուսաց լեզվի դասաժամին օդամղիչ ատրճանակով կրակել է դասընկերոջ վրա։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին Մոսկվայի թիվ 1577 դպրոցում:
2007 թվականին ծնված դեռահասը ձախ այտոսկրի և պարանոցի շրջանում փափուկ հյուսվածքների սալջարդ է ստացել։ Հետազոտելուց հետո նրան տուն են ուղարկել։
Նախօրեին էլ հաղորդվել էր, որ Նովոկոսինոյի մոսկովյան դպրոցում ծեծկռտուքի հետևանքով տուժած 10-րդ դասարանցին գտնվում է ծանր վիճակում:
Շաբաթ օրը՝ մարտի 11-ին, տղան վիրահատության է ենթարկվել։ Հայրն ասել է, որ միջամտությունը բարդ էր և տևել է երեք ժամ։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ի առավոտյան մայրաքաղաքի արևելքում գտնվող Նովոկոսինո դպրոցում։ 10-րդ դասարանի երկու աշակերտների միջև կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ մեկը վիրավորել է մյուսի ծնողներին։ Ծեծկռտուքի արդյունքում դեռահասներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները