Ռոզենբաումին հյուրախաղերի ժամանակ շտապ հոսպիտալացրել են
Հյուրախաղերով Կրասնոյարսկում գտնվող երգիչ Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, 71-ամյա երգիչը հյուրախաղերի ժամանակ։
Ըստ աղբյուրի՝ Ռոզենբաումին տեղափոխել են Կրասնոյարսկի քաղաքային հիվանդանդանոցի Անոթային վիրաբուժության բաժանմունք:
Երաժիշտը բողոքել է ոտքի ցավից. հետազոտության ընթացքում նրա մոտ թրոմբ են հայտնաբերել։ Բժիշկները շտապ հոսպիտալացրել են Ռոզենբաումին և վիրահատել։
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, առաջիկայում երաժիշտը կմնա բժիշկների հսկողության տակ։
Արտիստի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հոսպիտալացման նախօրեին՝ մարտի 13-ի երեկոյան, Ռոզենբաումը մենահամերգով հանդես է եկել Կրասնոյարսկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան