Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան