Թեհրանում անցկացվել է «Արևածագի 10 օր» անվանումով սուսերամարտի միջազգային մրցաշար
Թեհրանում անցկացվել է «Արևածագի 10 օր» անվանումով սուսերամարտի միջազգային մրցաշար:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Ճկասուսեր մրցաձևում հայտավորված էին նաև մեր երկրի մարզուհիները: Հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ Հայաստանի քառյակը՝ Աիդա Ալոյան, Ռեգինա Սիմոնյան, Ասյա Մնոյան, Հասմիկ Աղաբաբյան, լավ հանդես եկան: Առավել խոսուն է Հասմիկ Աղաբաբյանի մրցելույթը:
Նա հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլերի արգելքները և իր համար տեղ ապահովել լավագույն ությակում, որը գոհացնող արդյունք է»,- մանրամասնում են կոմիտեից։