Թուրք վերլուծաբանը կարծում է, որ առողջական վիճակի պատճառով Էրդողանը կհրաժարվի նախագահի թեկնածությունից
Թուրք լրագրող, վերլուծաբան և հաղորդավար Ջան Աթաքլըն Թուրքիայում տեղի ունենալիք համապետական ընտրությունների վերբերյալ հոդված է հրապարակել:
Աթաքլըն, հոդվածում նշելով, որ ընտրություններին մնացել է երկու ամիս, անդրադարձել է ներկայիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին։ Հղում անելով վերջերս Թուրքիայում կատարված սոցհարցումների արդյունքներին՝ կասկածի տակ է դրել Էրդողանի թեկնածությունը, գրում է Էրմենիհաբերը։
Հոդվածի, մասնավորապես Էրդողանին վերաբերվող հատվածում, տեղ է գտել հետևյալ գրառումը. «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Էրդողանն իր ամենավստահելի մարդկանց հետ հարցումներ է իրականացրել, որոնց արդյունքերը այդքան էլ չեն տարբերվում սոցհարցումների արդյունքներից: Բոլոր սոցհարցումների արդյունքներում եղած ընդհանրությունները հետևյալ պնդումներն են. «Էրդողանը չի կարողանալու հաղթել», «Էդրողանը վերջին պահին հրաժարվելու է նախագահի իր թեկնածությունից և հնարավոր է պատգամավոր դառնալու որոշում կայացնի», «Հաշվի առնելով իր առողջական վիճակը հրաժարվելու է թեկնածությունից և նույնիսկ գուցե դուրս գա քաղաքականությունից»:
Թուրք լրագրողն իր հոդվածում հայտնել է իր վստահությունն առ այն, որ Էդրողանի հաղթանակը նշմարող ոչինչ և՛ ոչ մի տեղում չի փաստարկվում:
Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին