Ավետիք Իշխանյան․ Գիտության և մշակույթի ջախջախում
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը», այն է՝ ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը, հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։
Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և պետական համալսարանի միավորման անվան տակ ջախջախել Գիտությունների Ակադեմիան։Նույն ճակատագիրը սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։ Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։
Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում,սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։ Կարծես այն իրենց չի վերաբերում։ Սպասեք հարգելիներս, շուտով։ Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը»։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովի անվան համալսարանում անօրինականությունների տեղատարափ է. Ուսանող
- ԿԳՄՍՆ-ն՝ Բրյուսովի համալսարանի մասին. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ