Իսրայելի նախագծերից է Ադրբեջանի ձեռքերով կռվել Իրանի դեմ Հայաստանի տարածքում. Արման Աբովյան
«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների դինամիկայի վերաբերյալ հարցին միաշերտ պատասխան չկա, այն պատճառով, որ Ադրբեջանը հանդիսանում է մի քանի տիրոջ ծառա»,- «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մի կողմից Թուրքիայի մասնիկն է, մյուս կողմից՝ Իսրայելի խամաճիկը:
Աբովյանը կարծիք հայտնեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակն տարածաշրջանում այնպես է փոխվել որ Ադրբեջանի և Իսրայելի շահերը գրեթե 100%-ով համընկնում են, բայց՝ տարբեր նպատակներով:
Հայտնելով, որ Իսրայելն իր համար գոյաբանական խնդիր է համարում Իրանի չեզոքացումը՝ Աբովյանը տեղեկացրեց, որ ՄԱԳԱՏԵ-ն հայտնել է, թե Իրանում ուրանն արդեն հարստացրել են մինչև ռազմական բաղադրիչի, ինչը Իսրայելին հիմք է տալիս գնալ կտրուկ քայլերի:
Նրա խոսքով Իսրայելը լայնածավալ գործողություններ չի իրականցնի Իրանի դեմ, այլ ներքին խռովություններ, արտաքին ճնշումներ և այլ գործիքներ կկիրառի:
Արման Աբովյանը հայտնեց, որ Իսրայելը շատ մեծ գումարներ է ծախսել, որպեսզի իրանական Բելուջիստանում ձևավորի ընդդիմադիր, զենքով կռվող ընդհատակ, իսկ Ադրբեջանին Իսրայելը դիտարկում է, թե արտքաին ճակատի ճնշման համար գործիք, թե ներքին՝ «Իրանական Ադրբեջանի» մասով:
Կրկնելով, որ Ադրբեջանի տեսլականը և Իսրայելի նպատակը համընկնում են՝ Արման Աբովյանը հիշեցրեց, որ իսրայելական թերթերում տարածվում են նյութեր այն ամսին, որ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայվում են իսրայելական հետախուզական ենթակառուցվածքներ և նրանց տրամադրության տակ է դրվում տեղի նորակառույց օդանավակայանները:
«Իսրայելն առանց վարանելու Ադրբեջանին կօգտագործի Իրանի հետ ուղիղ բախման մեջ մտցնելու համար: Այսինքը՝ կարճ ասած Իսրայելի նախագծերից մեկը հանդիսանում է Ադրբեջանի ձեռքերով կռվել Իրանի դեմ Հայաստանի տարածքում»,-հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան