Արցախն իր խոսքն ասել է, պարզապես Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում. Մամիջանյան
Արցախցիներն ամենօրյա գոյությամբ պայքարում են մեր երկու պետությունների ապագայի և անվտանգության համար։ Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին։
«Երեկ Փաշինյանն ակնարկեց՝ Արցախի պետք է պատասխանի, թե ինչ ճակատագիր է ուզում իր համար։ Արցախը դրան պատասխանել է, ընդ որում վերջին երեք ամիսը պատասխանում է նաև հերոսական զրկանքներով՝ գտնվելով բլոկադայում պայքարում է և իր, և Հայաստանի անվտանգության համար։ Արցախն իր խոսքն ասել է, պարզապես կառավարիչները լսել չեն ուզում»,- նշեց պատգամավորը։
Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանը արդեն մի քանի անգամ ասել է, որ «ձեռքերը լվանում» է Արցախից։
Լրագրողները պատգամավորին խնդրեցին հիշեցնել, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ե՞րբ է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հայկ Մամիջանյանը նշեց, որ նախագահ Սարգսյանը մի քանի անգամ՝ թե՛ Հայաստանում, թե՛միջազգային մի քանի ամբիոններում ասել է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Որպես դրա հաստատում Ձեզ այլ օրինակ կբերեմ. Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները Փաշինյանին ասել են՝ Ադրբեջանի նախագահը համակերպվել է, որ Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում: Եթե դուք նայեք ոչ միայն նախագահ Սարգսյանի հայտարարություններին, այլ նաև բանակցային հետագծին ու տրամաբանությանը, ապա ակնհայտ երևում է, որ ՀՀ բանակցային կարմիր գիծը եղել է հենց դա»,- հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան