
Արցախում խաղողի այգիներում աշխատող քաղաքացները հայտնվել են Ադրբեջանի անկանոն կրակոցների տակ. ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է.
«Մարտի 15-ին ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։
Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
Տուժածներ չկան»։