Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում
Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում իրավիճակը կրկին լարված է։ Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների, դասախոսների շրջանում։
Բուհի մոտ ոստիկաններ են եկել։ Դահլիճում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարվեց, որ ոստիկաննեը համալսարան են եկել դասախոսներից մեկի ահազանգով։ Հորդորեցին ուսանողներին խուճապի չմատնվել։
«ԲՊՀ 3 հոգանոց խորհուրդը սկսեց իր սև քայլերը, ինչի հետևանքով ԲՊՀ ուսանողությունը հայտարարել է դասադուլ»,-գրել է համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովը։
«Ուսանողները և դասախոսները բոյկոտում են ԿԳՄՍ նախարության ապօրինի որոշումը։ Բրյուսովում Դասադուլ և գործադուլ է: Պահանջում ենք չեղարկել որոշումը»,-գրել է համալսարանի ռեկտորի տեղակալ Ցոլակ Ակոպյանը։
Դահլիճում ուսանողների հետ հանդիպմանը դասախոսներից Խաչատրյանը նշեց. «Մեզ այսօր ապտակ է հասցվել, մեր, մեր ուսանողների կարծիքը հաշվի չի առնվել։ Կարծում եմ, պետք չէ անձնավորել, պետք է ամեն բան անել օրենքով»։
Դասախոս Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ չի կարելի հինգ հազար մարդու, համալսարանի իրավունքները ոտնահարել։
«Չի կարելի համալսարանի հետ վարվել ինչպես մի չօգտագործվող պահեստի, երբ կուզենք կբացենք, երբ կուզենք՝ կփակենք։ Ոտնահարվել է ուսանողների, դասախոսների իրավունքները»,-հայտարարեց նա։
Այս պահին բազմաթիվ ուսանողներ համալսարանի բակում են՝ հրաժարվելով մտնել լսարաններ։ Բուհի դասախոսներն ու ուսանողները սպասում են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչերին։
Լուսանկարը՝ արխիվից։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը
- Ժաննա Անդրեասյանը՝ Բրյուսովի համալսարանի մասին
- Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականին մեղադրանք է ներկայացվել
- Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումն անհարկի ձգձգում են. Բրյուսովի անվան համալսարան
- Քրեական վարույթ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության դեպքով
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը
- Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհուրդ. Այս արհեստական ձգձգումը պատահական չէ
- Բրյուսովի անվան համալսարանից արձագանքում են Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին
- Բրյուսովի անվան պետական համալսարանի դերը կարևոր է հայ-ռուսական հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան