«Ամոթ», «հեռացեք»․ Ուսանողները ճանապարհեցին Անդրեասյանին
Բրյուսովի համալսարանում դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացրնելով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանին, հայտարարեց, որ վերջինիս նշանակումը օրինական է։
«Պարոն Գյուրջինյանը շատ տրամաբանական թեկնածու է, ունի հարիր մասնագիտություն, հենց Բրյուսովից է, ինքը բուհական միջավայրից է։ Չնայած ես լավ չեմ համարում ձևակերպումը, անջատումը, բայց ինքը «ներսից» մարդ է, ինչպես մյուսները, և ավելի շատ փորձ ունի, քան այստեղ նստածներից շատերը։ Ես որևէ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, կայացված է օրինական որոշում։ Դիմեք դատարան, ես միայն ուրախ կլինեմ ունենալու դատարանի ևս մեկ վճիռ, որը կտա պարզաբանման հնարավորություն»,- ասաց Անդրեասյանն ու հավելեց․
«Հարմարվեք այն մտքին, որ այստեղ հաճախ եմ գալու։ Մենք իրարից թաքնվելու բան չունենք, թաքցնելու բան, հուսով եմ, նույնպես չունենք։ Մենք այդպես ենք տրամադրված, հուսով եմ՝ դուք նույնպես»։
Ուսանողներից մեկը ցանկանում էր և պահանջում էր իրեն խոսքի հնարավորություն տալ, սակայն նախարարը հայտարարեց, որ այդ հնարավորությունը չեն ունենալու։
«Այստեղ դուք կարող էիք ընդհանրապես չկինել, որովհետև ես եկել եմ պարոն Գյուրջինյանի հետ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմին»,- ուսանողին թույլ չտալով խոսել, ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ բուհում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, որը պետք է շտկել։
«Ամոթ», «հեռացեք» վանկարկումների ներքո էլ Անդրեասյանը հեռացավ բուհից։
Նշենք, որ Բրյուսովի պետական համալսարանում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու դեմ դասադուլ էին անում ուսանողները։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսովի անվան համալսարանում անօրինականությունների տեղատարափ է. Ուսանող
- ԿԳՄՍՆ-ն՝ Բրյուսովի համալսարանի մասին. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ
- Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին