Կարող էինք չէ հարցնել, թե ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Ձեր տունը Փաշինյանը երեկ ոտի վրա ծախում էր. Գեղամ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանին
«Այսօր պաշտպանության հանձնաժողովի նիստի եք դուք եկել, կարող էիք չէ Ձեզ երեկվա Նիկոլ Փաշինյանի ասուլիսիսց հարցնել, թե, օրինակ, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ Ձեր տունը ոտի վրա ծախում էր, բայց մեր բոլոր հարցադրումները վերաբերել էին բացառապես պաշտպանության ոլորտին»,-ԱԺ-ում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ցանկացած ոլորտում պետք է արմատախիլ արվի ցանկացած դավաճանական դրսևորում՝ սկսած զինված ուժերից մինչև Ազգային ժողով:
«Թշնամու հետ համագործակցողը դավաճան է, Արցախն ուրացողը ևս դավաճան է: Խնդիրը դավաճանության բացահայտումը, հակահետախուզությունը, անվտանգայաին համակարգն ամրացնելը չէ, այլ խնդիրն, առանց վերջնական դատավճռի, նման տեղեկատվությամբ հասարակությանը թևաթափության, զինված ուժերի նկատմամբ անվստահություն սերմանելու հարցն է, որովհետև կան բազմաթիվ դեպքեր, երբ եղել են հաղորդագրություններ թշնամու հետ համագործակցության մասին, հետո պարզվել է, որ մեղադրանքն անհիմն է կամ վերաորակավորում է ունեցել»,-ասաց Մանուկյանը:
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանը պետք է հսկեն սահմանապահ զորքերը, այն ժամանակ ինքը դիմել էր ժողովրդին՝ ասելով, որ խաբում են, թե իրենց երեխաներն այլևս առաջնագիծ չեն գնալու, քանի որ նույն 18 տարեկան երախան է զորակոչվում է նաև սահմանապահ զորքեր:
«Հասկանալի էր, որ այն ուղղակի պոպուլիսզմ էր, քանի որ սահմանապահ զորքերի նյութատեխնիկական, մարդկային գործոններն թույլ չեն տալու առնվազն մինչև 2027 թվականը առաջնագիծը սահմանապահ զորքերին հանձնել»,-հայտարարեց Մանուկյանը և տեղեկացրեց, որ այս տարիներին ընդամենը մեկ հատված է հատկացվել սահմանապահ զորքերին և այդ ծավալը չի ավելացել:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ պաշտպանության ոլորտի զարգացմանը միտված փաստաթղթերում միջնաժամկետ և կարճաժամկետ ռեժիմների ծրագրեն բացակայում են:
Անդրադառնալով եռամսյա հավաքներին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Քաղաքական իշխանության հեղինակազրկման տարրերից մեկը եռամսյա հավաքներն են: Բազմաթիվ են փաստերը, որ եռամսյա հավաքները 2022 թվականին տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր տարբերակմամբ: Նույնիսկ հասել էին նրան, որ ընդդիմադիր պատգամավորի օգնականին եռամսյա հավքով տարել էին և մեկ էլ հիշել, որ 2020 թվականին ընդունված կառավարության որոշում կա, որ պատգամավորի օգնականներին չեն տանում: Թեև մեր օգնականը մինչև վերջ մնաց, սեպտեմբերյան գործողություններին էլ շարքում կանգնած էր»:
Նա շեշտեց, որ եռամսյա հավաքների սկզբում առողջական ստուգումներն էլ թերի են արվում, ինչի պատճառովև խնդիրներ են առաջանում:
Հարակից հրապարակումներ`
- Այդ 5-րդ շարասյան գլուխը պետք ա ջարդվի. Վահագն Ալեքսանյան
- Երբ Ադրբեջանը նման ֆորտիֆիկացիաներ է կառուցում մեր տարածքում, մենք դեռ սովորական խրամատներից ենք խոսում. Աննա Գրիգորյան
- ՀՀ ԶՈւ-ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինությամբ. Սուրեն Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան