Մատենադարանն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի աշխատանքային պայմանագիրը լրացել է 2023 թ. մարտի 7-ին։ Նա Մատենադարանի տնօրենն է 2018 թվականից։
Մատենադարանի Կանոնադրության համաձայն՝ տնօրենի ընտրությունից հետո Հոգաբարձուների խորհրդի նախագահը նորընտիր տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։
Նույն Կանոնադրության համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Խորհուրդը հայտարարում է մրցույթ և անցկացնում տնօրենի ընտրություն։ Մինչև մրցույթ հայտարարելը Հոգաբարձուների խորհուրդը գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանին միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան