Քաղաքական 10:09 15/03/2023 Հայաստան

Սասունյան. Անհավատալի է, բայց իրողություն. Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է

Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ,  ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»:
Բաքվում Իսրայելի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թվիթերում գրել էր.«Հայրիկիս տատիկի անունը Անթառաան Համբարյան էր. նա հայ էր: Նա հայոց ողբերգության վերապրածներից է... http://fb.me/2WQnyz9Vu. 08:43. 12 ապրիլի, 2015թ.»:

Ֆեյսբուքյան հղումը, որը Դիքը ներառել էր իր թվիթում, կարևոր էր, քանի որ այն վերաբերում էր 2015 թվականի ապրիլի 12-ի մի հոդվածի, որը վերնագրված էր. «Թուրքիան զայրացած է Հռոմի պապի վրա «ցեղասպանության» մասին հայտարարություններից հետո»: Այսպիսով, Դիքը տեղյակ էր, որ եղել է Հայոց ցեղասպանություն, իր հոր տատիկը վերապրել է այդ ցեղասպանությունը, և նրա անունը Անթառաան Համբարյան էր, թեև սխալ էր գրել նրա անունը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է Անթառամ:

Երբ 2019 թվականին Դիքը դարձավ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը, որոշ հայեր զայրացած քննադատեցին նրան՝ 2015 թվականին իր թվիթում Հայոց ցեղասպանությունը «ողբերգություն» անվանելու համար: Ահա մի քանի արհամարհական պատասխաններ. «Ինչպե՞ս ես ապրելու նախնիներիդ դավաճանելուց հետո»։ «Նա կհպարտանար քեզնով… որ ծառայում ես երկու երկրներին՝ որոնք ակտիվորեն հերքելով այն, ինչը խլել էր նրա ընտանիքը», «Հավանաբար նա ահավոր ամոթ կզգար քեզ համար», «Քո խեղճ տատիկը շուռ եկավ իր գերեզմանում, որ դու ընդունում ես էթնիկ զտումները, պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը», «Չեմ կարող հավատալ, որ դու հայկական արմատներ ունես... ԱՄՈ՛Թ ՔԵԶ 1 500 000 անգամ՝ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ Ադրբեջանին և Թուրքիային ԱՋԱԿՑԵԼՈՒ համար: ԱՄՈԹ ՄԵԶ, ՈՐ ՔՈ ԵՐԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՍՈՒՄ» և «Քո մեծ տատիկը կթքեր քո երեսին, եթե լսեր, թե ինչեր ես ասում...»:

2021 թվականի սեպտեմբերի 30-ին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Դիվանագիտության պատմության մեջ ամենաամոթալի դիվանագիտական նշանակումը։ Ցեղասպանությունը վերապրած Իսրայելը Ջորջ Դիքին (Հայոց ցեղասպանությունը վերապրածների` իրեն հայ համարող ժառանգին) որպես իր դեսպան ուղարկում է Ադրբեջան, մի երկիր, որը բացահայտ աշխատում է ավարտին հասցնել այս ոճրագործությունը»:

2021 թվականի հուլիսին Դիքը կրկին զայրացրեց հայերին իր այս թվիթերյան գրառմամբ. «Ադրբեջանի դիվանագիտական խմբի հետ միասին ես պատմական առանձնաշնորհում  ունեցա լինելու Իսրայելի առաջին դեսպանը, որն այցելեց ուշագրավ Շուշա քաղաքը», նշանավոր հայկական քաղաքը, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ։
2023 թվականի հունվարի 13-ին «Թայմս օֆ Իսրայել»-ին (Times of Israel) տված հարցազրույցում դեսպան Դիքն իրեն ներկայացրել է որպես «արաբ և իսրայելցի»։ Նրա հայրը ուղղափառ քրիստոնյա էր՝  հայկական և պաղեստինյան խառը արմատներով։ Ահա մի հատված այդ հարցազրույցից.

«Թայմս օֆ Իսրայել». «Երբ հանդիպում ես ադրբեջանցիներին, և նրանք հայտնաբերում են, որ դու արաբ քրիստոնյա ես, ինչպիսի՞ արձագանքներ ես ստանում»:

Դեսպան Դիք. «Բնականաբար, սա զարմացնող և շփոթեցնող է ադրբեջանցիների մեծ մասի համար։ Զարմանքի զգացումն օգնում է ինձ բացատրել իսրայելական հասարակության բազմազանության մասին: Բայց, ճիշտն ասած, այս պահին ես դադարել եմ նրանց ուղղել, քանի որ դա հոգնեցուցիչ է դառնում։ Ամեն դեպքում ծիծաղելի է, երբ դեկտեմբերի 24-ին ինձ մաղթում են ուրախ Հանուկա, և ոչ թե Սուրբ Ծնունդ»:

«Թայմս օֆ Իսրայել». «Որպես իսրայելցի քրիստոնյա, ինչպիսի՞ն է ձեր տեսակետը հայ համայնքի մասին, որը հիմնականում բաղկացած է իսրայելցի քրիստոնյաներից, և այն մարտահրավերների մասին, որոնց նրանք բախվում են Իսրայելում, ինչպես Երուսաղեմ-Բաքու հարաբերությունների, այնպես էլ դրան չառնչվող հարցերի վերաբերյալ»:

Դեսպան Դիք. «Ես խորը համակրանք եմ տածում Իսրայելի հայ համայնքի նկատմամբ,  մասնավորապես Յաֆֆայում, որտեղ ես մեծացել եմ: Մենք կիսում ենք նույն հավատքը և բազմաթիվ մշակութային ավանդույթներ: Դպրոցի և երիտասարդական շարժումների իմ ընկերներից շատերը հայ են։ Ունեցել եմ ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա, որոնք հայ են, և ես նրանց համարում եմ մտերիմ ընկերներ»:

2023 թվականի հունվարի 5-ին ադրբեջանական Caliber.az կայքը մեջբերել է դեսպան Դիքի ասածը. «Իսրայելն Ադրբեջանին առաջարկում է իր օգնությունը «խելացի քաղաքների» ստեղծման հարցում՝ Ադրբեջանի կողմից բռնագրավված հայկական տարածքներում»։
2023 թվականի հունվարի 12-ին դեսպան Դիքը հարցազրույց է տվել Caliber.az-ին մի տեսանյութում, որը վերնագրված է.«Տեսանելիից այն կողմ. պեղելով իսրայելա-ադրբեջանական կապերի խորքերը դեսպան Ջորջ Դիքի հետ».
Այդ հարցազրույցում դեսպան Դիքն արել է հետևյալ անհանգստացնող հայտարարությունը. «Ամենակարևոր իրադարձությունն այն է, երբ Ադրբեջանը մտավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեջ, և մենք [Իսրայելը] այստեղ կանգնել ենք՝ ուս ուսի տված մեր գործընկեր ու բարեկամ Ադրբեջանի հետ։ Մեր ռազմավարական համագործակցությունը շարունակվել և ակտիվացել է այդ ընթացքում, բայց նաև մարդասիրական ոլորտում։ Փաստացի ես ռիսկի դիմեցի գնալով Գյանջա, քաղաքի վրա հարձակումների ժամանակ, և զրուցել տեղի համայնքի հետ, հանդիպել նրանց, մարդասիրական աջակցություն ցուցաբերել այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են հիմնական իրերը՝ վերմակներ և տաքացուցիչներ և այլն, այն մարդկանց, որոնք կորցրել էին իրենց տները և այն ամենը, ինչ ունեին: Եվ ես կարծում եմ, որ դա նաև կապ ստեղծեց սրտերում, այլ ոչ միայն մտքում, այնպես որ, կարծում եմ, երկրորդ ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց Ադրբեջանին, թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք ընկեր, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք գործընկեր: Մեզ համար սրանք դիվանագետների դատարկ խոսքեր չեն… Սրանք բաներ են, որոնք բխում են սրտից և իրականում մեզ համար մեծ նշանակություն ունեն… Իսրայելի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վաղուց հստակ է. Իսրայելը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա արվել է խոսքով և գործով մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմը և ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո»:

Նա նաև սխալմամբ հավելեց, որ «գործնականում, արաբա-իսրայելական հակամարտությունը հիմնականում ավարտված է»։ Դեսպան Դիքը հարգանք չի տածում ոչ միայն իր հայկական արմատների նկատմամբ, այլև չի հարգում իր պաղեստինյան արմատները: Նա պետք է հոգին ծախած լինի սատանային՝ իր աշխատանքի համար:

Դեսպան Դիքի նշանակման ամենաապշեցուցիչ կողմն այն է, որ Իսրայելի արտգործնախարարության պաշտոնյաները հայկական ծագումով դեսպան են ուղարկել Ադրբեջան... Չնայած Ադրբեջանի մասին Դիքի խանդավառ խոսքերին, ես կասկածում եմ, որ նախագահ Ալիևն ու Ադրբեջանի ժողովուրդը լիովին վստահում են նրան։ Ադրբեջանում նրանք ատելությունից ու արհամարհանքից բացի ուրիշ ոչինչ չեն զգում ցանկացած հայի, նույնիսկ մասամբ հայի նկատմամբ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}