ՀՀ ԶՈւ-ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինությամբ. Սուրեն Պապիկյան
«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ-ն համալրվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներով, հակատանկային միջոցներով, ՀՕՊ միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, ՌՔԿՊ կապի միջոցներով, ականանետերով, նռնականետներով, օպտիկական սարքերով, ջերմատեսիլ միջոցներով տարբեր տեսակի զինամթերքով և այլ տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով, որոնք այստեղ ներկայացնելու կարիք չեմ տեսնում»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի պաշտպանության հատվածը:
Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի հուլիսին ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերանայվել են պաշտպանության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունները, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպայական կազմի համար սահմանվել է անհատույց օգտագործման իրավունքով բնակարան ստանալու իրավունքը:
«2022 թվականի դեկտեմբերին ընդունված օրենսդրական փոփոխություններով սահմանվել է մարտական խնդիրների իրականացմանն առնչվող պայմանագրային զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը»,-հայտարարեց Պապիկյանը:
Նրա խոսքով՝ ընդլայնվել է նաև վարժական հավաքների անցկացման շրջանակը՝ դրանց տևողությունը 25 օր սահմանելու միջոցով մի քանի անգամ ավելի պահեստազորայիններ ընդգրկելու նպատակով:
«Մշակվել և հաստատման է ներկայացվել մի շարք ռազմավարական բնույթի և առաջնորդող փաստաթղթեր և նախագծեր»,-տեղեկացրեց նախարարը և հիշատակեց «Պաշտպանության մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Հանրային ծառայութունների մասին» և այլ օրենքներում կատարված փոփոխությունները, որոնց միջոցով կանոնաարգվել է Զինված ուժերի գործունեությունը՝ գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին մենք կունենանք 47 %-ին մոտ պարտք/ՀՆԱ ցուցանիշ.Վահե Հովհաննիսյան
- Աշոտ Արսենյանի ընկերությունը չի հայտնում, թե երբ է Սուրեն Պապիկյանը ամրագրել 412 000 դոլարանոց բնակարանը. «Հետք»
- Եթե որևէ անձ ողջամիտ կասկածներ ունի, կարող է դիմել հակակոռուպցիոն մարմիններ. ՔՊ-ականը՝ Պապիկյանի՝ բնակարանի ձեռքբերման մասին
- Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան