ԱՄՆ ԶՈւ-ից հայտարարել են ռուսական Սու-27-ի հետ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
«Կենտրոնական եվրոպայի ժամանակով մոտավորապես 07:03-ին ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9-ի պտուտակին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունը պարզաբանել է, որ բախումից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։ Նաև հայտնվում է, որ դրանից քիչ առաջ Սու-27-ն իբր «վտանգավոր» մանևր է կատարել։
EUCOM-ը նաև նշել է, որ անօդաչու թռչող սարքը «սովորական գործողություններ» էր կատարում Սև ծովի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում, և միջադեպը հանգեցրեց «նրա վթարի և ամբողքական կորստի»:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը կշարունակի աջակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին
- Ռումինական ռազմանավը Սև ծովում պայթել է ականի վրա