Մշակույթ 17:02 15/03/2023 Հայաստան

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2023». Ավելի քան 20 միջոցառում Երևանում և մարզերում

Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը։ Կարևորելով ֆրանսերենն ու ֆրանկոֆոն մշակույթների արժեքները՝ «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ը ներկայացնում է ավելի քան քսան միջոցառում Երևանում և մարզերում։ Ծրագիրը բազմաժանր է. կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Միջոցառումները կազմակերպել են Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ասաց, որ այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը։

«Այս պահին առավել քան կարևոր է մատնանշել այդ բազմազանությունը, քանի որ  ինտերնետում ի հայտ են գալիս բազմաթիվ տարբեր մշակութային բովանդակություններ, և արժեք ձևավորելու կարիք կա։ Առավել քան երբևէ համախմբվելու կարիք կա՝ միասին հաղթահարելու այս մարտահրավերը»,- նշեց դեսպանը։

Նրա խոսքով, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի նաև քաղաքական բաղադրիչ, որն առաջ է տանում ժողովրդավարությունը, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները։ Դեսպանն ասաց, որ կազմակերպությունը նաև կայուն զարգացմանն ուղղված տարբեր նախագծեր է ֆինանսավորվում՝ ի նպաստ Հայաստանի։

Ասուլիսին ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը համախմբում է շուրջ 320 միլիոն  ֆրանսախոսների և հնարավորություն է ընձեռում տոնելու համերաշխությունն ու միասին ապրելու ցանկությունը, ներկայացնելով նաև ֆրանկոֆոնիայի արժեքները։

«Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին։

Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին, ամեն տարի մենք ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,- նշեց Ժ.  Անդրեասյանը։

Նա ասաց, որ այս տարի թե կրթական, թե մշակութային հասատատություններն ակտիվ են, մեծ թվով միջոցառումներ են ծրագրվել Երևանում, մարզերում։ Նախարարը կարևորեց, որ բոլոր մարզերը ներգրավված են։

«Վստահ եմ, որ բոլոր միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի ու  արժեքների տարածմանը, որոնք առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքներ են, խաղաղությունն է և կայունությունը»,- ասաց նա։

Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման առիթով մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում ելույթ է ունենալու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգի ընթացքում հնչելու են ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Նա առանձնացրեց մարտի 31-ին Գյումրու թիվ մեկ 1 ավագ դպրոցում կազմակերպվող մեծ միջոցառումը, որին կմասնակցեն  Հայորդաց տան երգչախումբը, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը։

«Կարծում եմ՝ մենք խոսում ենք բազմազանության մասին, այդ միջոցառումները հենց իրենցով ցույց են տալիս բազմազանությունը։ Վստահ եմ, որ այս երկամսյակի ընթացքում ստանալու ենք նոր հնարավորություններ մեր համագործակցությունն ամրապնդելու, շարունակելու, նոր նախաձեռնություններ իրականացնելու համար»,- ասաց Ժ. Անդրեասյանը։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը յուրահատուկ հարթակ է, որն ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է իր անդամ-պետությունների միջև մշակութային, կրթական, տնտեսական համագործակցությունը ի նպաստ ժողովուրդների։

Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը  ծրագրեր է իրականացնում, որոնք աջակցում են գրողներին, կինոգործիչներին, երաժիշտներին, ֆրանկոֆոն արվեստագետներին, ավելի հասնելի է  դարձնում նրանց գործերն ավելի շատ շուկաներում, օգնում է  նրանց ճանաչում ձեռք բերել միջազգային շուկայում։

Ինչ վերաբերում է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քաղաքական բաղադրիչին, ըստ դեսպանի, առաջնահերթություններն են՝ խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության պահպանում, մամուլի ազատության արժեքներ։ Լուկաս Ռոզենկրանցի խոսքով, ֆրանկոֆոնիայի արժեքները ներառում է  նաև կայուն զարգացում, գենդերային հավասարություն։

«Այս բազամազնությունն արտահայտվում է  նաև Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի երկու ամիսների ընթացքում»,- ասաց դեսպանը։

Ասուլիսին Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն ներկայացրեց «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի ծրագիրը, որի շրջանակում կայանալու է Ֆրանկոֆոն կինոյի 6-րդ փառատոն (մարտի 18-26-ը), կոնֆերանս՝ «Ֆեմինիստական դիվանագիտություն», մարտի 17-ից ապրիլի 20-ը՝ Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգաշար, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոքր դահլիճում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ խմբավար և ֆրանսերենի առոգանության մասնագետ Սերինե-Լյուբա Թադևոսյանի հետ կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների «Աստղային գիշեր» համերգը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ (մարտի 30-ին), օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացնում է Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ (մարտի 31) և այլն։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}