Գաթան եկեղեցում օրհնում են, հետո՝ համտեսում․ Գաթայի փառատոն Ախալքալաքում
Այսօր՝ մարտի 15-ին, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում է Միջինքը (Մեծ պահքի կեսը), Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր եկեղեցիներում կազմակերպվել է գաթայի փառատոն, կանայք գաթա են պատրաստում և բերում եկեղեցի։Aliq.ge-ի փոխանցմամբ՝ գաթան եկեղեցում օրհնում են, հետո՝ համտեսում։
Ախալքալաքի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ անցկացված Գաթայի փառատոնից։
Քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն՝ փառատոնին ներկա էին նաև Ախալքալաքի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) նախագահը, փոխնախագահը, սակրեբուլոյի այլ աշխատակիցներ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում