Տիգրան Փարվանյանն ազատվել է Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից
Պաշտոնից ազատվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում։
Գեներալ-լեյտենանտ Փարվանյանը այս պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի փետրվարից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան