Իտալացի գիտնականը հայտնաբերել է Լեոնարդո դա Վինչիի կովկասյան արմատները
Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Լեոնարդո դա Վինչիի մայրը չերքեզուհի էր։ Այս մասին պնդում է իտալացի գրող և գրականության պրոֆեսոր Կառլո Վեչչեն, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Avvenire թերթին։
Նեապոլի համալսարանի պրոֆեսորը, որը դա Վինչիի գծով մասնագետ է, Ֆլորենցիայի պետական արխիվում հայտնաբերել է կնոջ ազատ արձակման մասին փաստաթուղթ, որը ստորագրվել է 1452 թվականի նոյեմբերին՝ Լեոնարդոյի ծնունդից մոտ վեց ամիս անց։ Նոտարական ակտում նշվում է, որ նա Յակով (Յակոբ) անունով չերքեզ արքայազնի դուստրն է։ Փաստաթուղթը ստորագրել է նոտար Պիերո դա Վինչին՝ ապագա նկարչի հայրը։
Կատերինան, ըստ գիտնականի, Ֆլորենցիա է եկել Կովկասից՝ Վենետիկով, որպես ստրուկ։ Տոսկանայում նա աշխատում էր որպես ջուլհակուհի։ Վեչչեի հայտնագործությունը հուշում է, որ Լեոնարդոն նրա առաջնեկը չէր:
Կովկասյան արքայադստեր պատմությունը հեղինակը զարգացրել է իր նոր գրքում, որը նա բնութագրել է որպես «իրական իրադարձությունների վրա հիմնված վավերագրական գեղարվեստական գրականություն»: Նրա խոսքով՝ ինքը հիմնվել է այլ գիտական փաստաթղթերի ու ուսումնասիրությունների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան