Մեծ պահք. միջինք
Մեծ Պահքի 24- րդ օրը (այս տարի Պահքը մեկնարկել է փետրվարի 20-ից) կոչվում է միջինք, նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին:
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության` հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի դրամը, այդ տարի հաջողություն կունենա:
Փետրվարի 20-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ պահք. տնտեսի կիրակի՝ մարտի 12
- Որքանով է պահքը դրական ազդեցություն ունենում առողջության վրա և հակառակը. Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյան
- Մեծ պահք. արտաքսման կիրակի՝ փետրվարի 26
- Սկսվում է Մեծ պահքի շրջանը