Ռուսաստանը 60 օրով երկարաձգել է հացահատիկի գործարքը
Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով՝ պայմանով, որ գործընկերների կողմից Ռուսաստանին տրված գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու բոլոր խոստումները կատարվեն։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանը դեռևս չի ստացել կողմերից պաշտոնական պատասխան հացահատիկի գործարքը 60 օրով երկարաձգելու իր առաջարկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշել է հացահատիկի գործարքը երկարաձգել ընդամենը 60 օրով՝ ռուսական սննդամթերքի ու պարարտանյութերի մատակարարման հարցում առաջընթացի բացակայության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա