Ավետիք Իշխանյան. Գիտության և մշակույթի ջախջախում
Հրապարակախոս Ավետիք Իշխանյանը գրում է.
«Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը» , այն է ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը՝ հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։
Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և Պետ․ Համալսարանի միավորման անվան տակ, ջախջախել Գիտությունների Ակադեմիան։
Նույն ճակատագիրը սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։ Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։ Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում, սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։
Կարծես այն իրենց չի վերաբերում։ Սպասեք հարգելիներս, շուտով։ Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ-ն՝ Բրյուսովի համալսարանի մասին. Իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ
- Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները դասադուլ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին