Քաղաքական 11:05 15/03/2023 Հայաստան

Աննա Իսրայելյան. Եթե իրենք կապ չունեն ալիքի առևանգման հետ, ապա ՔՊ-ական պատգամավորի արձագանքն այդքան ջղային չպետք է լիներ

Առևանգել են Aravot.am-ի յութուբյան ալիքը և ջնջել բոլոր տեսանյութերը։ Տեղի ունեցածի, հնարավոր պատճառների, ձեռնարկվող քայլերի շուրջ  Panorama.am-ը զրուցել է այս մասին ահազանգած «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ։

Panorama.am-Տիկին Իսրայելյան, Դուք ինչո՞վ եք պայմանավորում Aravot.am-ի յութուբյան ալիքի առևանգումը։

Աննա Իսրայելյան-Բնականաբար ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել, քանի որ դա պետք է ապացուցվի, բայց ես ուղղակի չեմ  կարող չհամադրել փաստերը։ Երեկ մինչև ժամը 19։15 մեր կայքի թելեգրամի ալիքում, ֆեյսբուքյան էջում հրապարակված էր անոնս՝ «Մեր օրեր-#Հարստացածհեղափոխականները. Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»»։ Տեսանյութը  պետք է հրապարակվեր երեկ ժամը 20։00-ին, բայց մենք չհասցրեցինք ու հայտնեցինք, որ հրապարակվելու է այսօր ժամը 21։00-ին։ Երեկ ժամը 19։46-ից սկսած մենք կորցրեցինք ալիքին հասանելիությունը։ Ես կուզենայի բացառել որևէ քաղաքական միջամտություն, ասել, որ այն հաքերային հարձակման հետևանք է, բայց ես այնուամենայնիվ հիշում եմ, որ լրատվամիջոցների գոծունեությանը նման միջամտության նախադեպեր ունեցել ենք, և մարդը, որը դա կազմակերպել էր, ոչ միայն պատասխանատվություն չի կրել, այլ կարճ ժամանակ անց զբաղեցրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, հիմա պատգամավոր է։ Խոսքը Լիլիթ Մինասյանի մասին է։

Panorama.am-Դիմե՞լ եք իրավապահ մարմիններին։

Աննա Իսրայելյան-Ճիշտն ասած առաջինը դիմել ենք Google-ին, որպեսզի փորձենք հնարավորինս արագ վերականգնել ալիքը։ Սպասում ենք պատասխանին։ Գիտեմ, որ սա առաջին դեպքը չէ, բայց որևէ անգամ չեմ տեսել, որ կիբերհանցագործությունները մեր երկրում բացահայտվեն։ Իրավապահներին դիմելը ժամանակի կորուստ էլ եմ համարում։ Ամեն դեպքում մեր հայտարարությունը բավարար հիմք է, եթե ուզեն արձագանքել, կարձագանքեն։ Ես միայն տեսել եմ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ծիծաղելի գրառումը, թե «8 լայք հավաքած անոնսը թրիգեռ է դարձել նրանց ավելի փոքր յութուբյան ալիքը կոտրելու գողանալու ու էլի վատ բաներ անելու համար, լոգիկան չեմ հասկանում...»։

Կարծես լայքերով է որոշվում, կարող էր ընդհանրապես լայք չլինել, կարող էր մի հոգի տեսած լիներ։ Եթե իրենք  կապ չունեն այս ամենի հետ, ապա այդ պատգամավորի  արձագանքն այդքան ջղային չպետք է լիներ։ Ավելին, ինքը չպետք է արձագանքեր, պետք է արձագանքեին իրավապահները, քանի որ սա հստակ կիբերհանցագործություն է ու միջամտություն լրագրողական գործունեությանը։

Ես  նորից եմ ասում, եթե նախադեպ  եղած չլիներ, երբ  նման միջոցով շարքից հանել են, խոչընդոտել են ԶԼՄ աշխատանքը, ես գուցե բացառեի քաղաքական  որևէ համատեքստ և կարծիք ունենայի, որ սա զուտ հաքերային միջամտության հետևանք է։ Բայց հիմա  ուղղակի չեմ կարող բացառել այդ վարկածը, չասել, որ սա անոնսի ու ալիքի ոչնչացման պարզ համընկնում չէր։ Հիմա մեր բոլոր տեսանյութերը ջնջված են, մինչ այդ ալիքի անունն էին փոխել, անկապ տեսանյութ էին տեղադրել։ Ես այս պահին չեմ կարող ասել, որ դա պարզ համընկնում է։

Panorama.am-Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում լայնորեն տարածվեց «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Հնարավո՞ր է հարցի բովանդակության ու դրան հաջորդած արձագանքի հետևանք լինի յութուբյան ալիքի առևանգումը։

Աննա Իսրայելյան-Ես կարող եմ ենթադրել։ Գուցե  պարոն վարչապետի առավել մոլեռանդ աջակիցներից մեկը որոշել է մո՞ւռ հանել։ Նախորդ ասուլիսին, երբ նույն լրագրողը հարց էր տվել Փաշինյանին, թե ո՞րն եք համարում Ձեր պատիժը, ստանում էր մեծ թվով հայհոյանքներ, անեծքներ, սպառնալիքներ իր հասցեին, իր ֆեյսբուքյան էջում ու մեր հրապարակած նյութի ներքո։ Չգիտեմ, որևէ բան բացառել չեմ կարող։

Panorama.am-Ասացիք՝ հրապարակված բոլոր տեսանյութերը ջնջվել են։ Ունե՞ք այլ կրիչի վրա դրանք։

Աննա Իսրայելյան-Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ ծավալի մասին է խոսքը։ Գուցե լավատեղյակ չեմ, բայց կասկածում եմ, որ հնարավոր էր այդքան ծավալի նյութը պահպանել։ Ճիշտ է ալիքի բաժանորդների թիվը 30 հազար է ընդամենը, այդքան մեծ չէ, բայց այն տասը տարուց ավելի է՝ կա, մի քանի տասնյակ հազար տեսանյութ կար։

Panorama.am-Անոնսված ֆիլմը որտե՞ղ ու ե՞րբ է հրապարակվելու։

Աննա Իսրայելյան-Մենք նախատեսում ենք այն հրապարակել այսօր «Առավոտ»-ի ֆեյսբուքյան էջում։ Հուսով եմ՝ էջին որևէ բան չի լինի, քանի որ երեկ մենք «Թվիթեր»-ի մեր միկրոբլոգին կորցրեցինք հասանելիությունը, բայց քիչ անց վերականգնվեց։

Panorama.am-Տեղեկատվական անվտանգության փորձագետների հետ, վստահ եմ, խոսել եք։ Ի՞նչ են ասում։

Աննա Իսրայելյան-Այո, Արթուր Պապյանի աջակցությամբ ենք գործընթացն իրականացնում։ Մասնագետը կարծում է, որ ըստ  ամենայնի յութուբյան ալիքի առևանգումը հնարավոր է դարձել խմբագրության վարակված համակարգչի միջոցով։ Այդ պատճառով է, որ նրանց հաջողվել է շրջանցել  անվտանգության բոլոր համակարգերը, որ ունենք՝  երկքայլանի հաստատում, հեռախոսով, մեյլով հաղորդագրության ստացում, հաստատում... Այդ ամբողջը կար ու շրջանցել են։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}