Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը՝ ծննդյան 100-ամյակի առթիվ
«Որշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Շառլ Ազնավուրի» հիմնադրամի հետ դեռևս նախորդ տարվանից անցկացված քննարկումները, երբ առաջարկվեց Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձան»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ զեկուցելով նիստի առաջին նախագիծը, որը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանի տեղադրման մասին նախագծին:
Ավինյանը տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրի արձան տեղադրվելու է նաև Փարիզում և նվիրված է լինելու մեծանուն հայ երգչի 100-ամյակին, իսկ արձանը, նախնական տվյալներով, ձուլվելու է Վրաստանում:
Նա հայտնեց, որ նախնական քննարկումների ժամանակ դիտարկվել էր Շառլ Ազնավուրի հրապարակում արձանի տեղադրումը:
«Սակայն հաշվի առնելով, որ մենք ունեինք Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լեպաժ» արձանի տեղափոխման հարցը՝ Ֆրանսիայի հրապարակում ավելի տեսանելի և քաղաքացիների համար դիտարկելի հատված, այս երկու առաջարկները միաձուլվել են մեկ որոշման մեջ և առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի արձանը տեղափոխել նույն Ֆրանսիայի հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված»,-հայտարարեց փոխքաղաքապետը:
Նա հայտնեց, որ հանրությունը չի կարողանում ուսումնասիրել Ռոդենի քանդակը, քանի որ հրապարակի կենտրոնում է, բայց քանդակի հանձնման պայմանագրով նախատեսված է, որ այն պետք է հասանելի լինի հանրությանը:
Ավինյանի խոսքով՝ Ռոդենի քանդակի իմաստն այն է, որ վերացվել է քանդակի և հանդիսատեսի միջև անջրպետը և այդ նպատակով քանդակի պատվանդանը փոքրացնելով, այն մոտեցրել է հանդիսատեսին:
Ավինյանը զեկուցեց նաև դերասան Սոս Սարգսյանի և ռեժիսոր Հենրիկ Մալյանի անուններով Երևանում փողոցներ անվանակոչելու մասին նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Շառլ Ազնավուրի հոբելյանական ծրագրի կազմման նպատակով ընդունվում են հայտեր
- «Փաստ». Արցախի հարցով մեծ աշխատանքներ է կատարում Շառլ Ազնավուրի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին