Երբ Ադրբեջանը նման ֆորտիֆիկացիաներ է կառուցում մեր տարածքում, մենք դեռ սովորական խրամատներից ենք խոսում. Աննա Գրիգորյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, թե մամուլում տեղեկություններ կան, թե Ջերմուկի ուղղությամբ թշնամու կուտակումներ կան:
Նա նաև հիշեցրեց, որ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք, քանի որ բոլորը 5-րդ շարասյուն է եղել և մտահոգություն հայտնեց, որ նման խոսույթով հարված է հասցվում հայոց բանակին:
Պապիկյանը խնդրեց, չխեղաթյուրել Նիկոլ Փաշինյանի խոսքը. «Բոլորը 5-րդ շարասյուն են» արտահայտությունը վատ արտահայտություն է, ոչ մեկը բոլորի մասին չի խոսել: Խոսել են այն մադրկանց մասին, որոնք այդ դերակատարությունը ստանձնել են, կամ շարունակում են կատարել՝ կապ չունի, թե որտեղ են՝ քաղաքացիական կյանքում, այդ թվում՝ ԱԺ-ում, գուցե»:
Հայտարարելով, որ պետք է իրականության հետ առերեսվել՝ Պապիկյանը հավելեց. «Խոսքը հայոց պետականության մասին է, մեր պետականության լինելիության մասին է և, բնականաբար, բանակը նրա կարևորագույն բաղկացուցիչն է, եթե բանակում կան խնդիրներ և արատավոր երևույթներ, ընդդիմությանն էլ կարելի է ամեն օր դրա մասին խոսել, մամուլում խոսել պաշտպանության նախարարի և Զինված ուժերում՝ իհարկեր, եղած վատ լուրերից և այն լրահոս դարձնել, դա նրանից է, որ պահանջը, կամ գուցե պատվերը դրա մասին է, որովհետև այն թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Այո, ովքեր ծառայում են մեր պետականության թուլացմանը՝ 5-րդ շարասյունը նրանց համար մեղմ է ասված, այն ավելի շատ նման է դավաճանության»:
Նախարարը հայտնեց, որ առաջնագծում ամեն ինչ այնպես լավ չէ, ինչպես բոլորն են ուզում՝ այդ թվում նաև ինքը, բայց հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է, որ առաջնագիծն օր առաջ լինի ավելի ամուր:
«Բանակում կա հսկայական անելիք և այդ անելիքը իրականացնելու պարտականությունը, որը ես ստանձնել եմ մեկ տարի առաջ, հասցնելու եմ իր բարեհաջող ավարտին»-հայտարարեց Պապիկյանը:
Աննա Գրիգորյանը, չստանալով իր հարցերի պատասխանը՝ արձագանքեց. «Ես չհասկացա, թե իմ՝ առաջնագծի կահավորանքի մասին հարցն ինչ դինամիկայով գնաց: Էդ ի՞նչ նեղսրտվելու հարց է, որ կահավորանքի խնդիր ունենք: Սրա մասին անպայման պետք է խոսքվի: Այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը նման ֆորտիֆիկացիաներ է կառուցում մեր երկրի տարածքում, մենք դեռ սովորական խրամատների մասին ենք խոսում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան