Գիտակցված կամ չգիտակցված՝ Հայաստանը փորձում են դարձնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի թատերաբեմ. Արթուր Խաչատրյան
Երեկվա ասուլիսից հետո խառը մտքեր են, Փաշինյանն ասուլիսում փաստորեն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասաց՝ ինչ արել եմ, սխալ է եղել։ «Դեպի ուր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ասաց՝ խաղաղության էի տանում երկիրը, խաղաղության դարաշրջան էի ուզում բացել, բայց իրավիճակը ավելի է վատանում, Ադրբեջանը ցեղասպանական նկրտումներ ունի, Հայաստանից տարածքներ է ուզում, կաղապարված եմ, չեմ կարող ասել Արցախը չի լինելու Հայաստանի կազմում։ Այսինքն՝ այն բոլոր նախընտրական խոստումները, որ տվել է՝ անջատում հանուն փրկության, խաղաղություն, կոռուպցիա, ձախողել է»,- նշեց պատգամավորը։
Մինչդեռ, ըստ Արթուր Խաչատրյանի, այս ամենից բացի Փաշինյանն ասում է, որ մեղավոր չէ: Պատգամավորի խոսքով՝ մեղավորների շարքում Փաշինյանը նշել է տարածաշրջանի գլոբալ անորոշությունը, որոնք միշտ են եղել, միգուցե տեմպը մի քիչ արագացել է, բայց, ըստ պատգամավորի, ինչպես են իրենք փորձում կողմնորոշվել այդ իրավիճակում, իհարկե, հնարավորինս վատագույն տարբերակում։
«Կորցրեցին բոլոր դաշնակիցներին, հարաբերությունները խիստ լարված են, ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան սրված չեն եղել։ Երբ ասում ենք՝ ՀԱՊԿ, հասկանոմ ենք Ռուսաստան և հակառակը, և պետք չէ փորձել աճպարարություններով մարդկանց աչքերին թոզ փչել, թե Ռուսաստանի հետ ամեն ինչ լավ է, ՀԱՊԿ-ի հետ լավ չէ: Իրանի հետ հարաբերությունները նույնպես այդքան էլ բարվոք չեն։
Մարդ, որ Սյունիքում նշանակում է մարզպետ նախկին բարձրաստիճան ոստիկանի ու ասում, որ ոստիկանի եմ նշանակել, որ Իրանից եկող նարկոթրաֆիկի դեմ պայքարի, պարզ է, թե Իրանը դա ինչպես պետք է ընկալի, չհաշված այն, որ Իսրայելում մենք դեսպանատուն բացեցինք, հետո մի քանի օրից փակեցին, բայց այդ նստվածքը մնաց»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանն ասաց, որ որևէ բարեփոխում, բարելավում ինստիտուցիոնալ մարկարդակով չկա։ Ըստ նրա՝ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորում են CEPA-ով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները՝ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, որ ստորագրվել է 2015 թ-ին, ոչ արտաքին աջակցություն ունենք ֆինանսական առումով, ոչ էլ մի երևելի քաղաքական աջակցություն ունենք։
«Բոլոր դաշնակիցներին կորցրեցինք, նորերին ձեռք չբերեցինք: Դա նշանակում է չես հասկանում, թե ինչ ես անում։ Փաշինյանը հիմա խոստովանոմ է՝ ասելով, որ կանգնած ենք անդունդի եզրին, բայց հետո ասում է՝ վճռական քայլ անենք։ Այս իրավիճակում, երբ փորձում ես արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն անել, սարսափելի հետևանքներ են: Կամ պետք է անես շատ արագ, կամ շատ զգույշ, բայց իրենք գիտակցված կամ չգիտակցված՝ Հայաստանը փորձում են դարձնել Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի թատերաբեմ»,- նշեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան