Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։
Լավ, իսկ ի՞նչ նախապատրաստություններ է տեսնում ՀՀ կառավարություն կոչվածը՝ Ադրբեջանի ծրագրած հարձակումն ըստ արժանվույն դիմագրավելու համար։ Ցավոք, ո՛չ մի լուրջ նախապատրաստություն էլ չի տեսնում։ Դարձյալ օտարի հույսին է մնացել։ Առաջ, ըստ անմեղսունակների, ՌԴ խաղաղապահները պետք է հայերին փրկեին, հետո՝ ԵՄ դիտորդները։
Պարզվեց՝ ոչ մեկը, ոչ մյուսը փրկող չեն։ Հիմա էլ Փաշինյանն ուզում է ՄԱԿ-ՄՈՒԿ-ից փաստահավաք առաքելություն բերել Բերձորի միջանցք, Արցախ ու էլ չգիտեմ որտեղ։ Նույնիսկ ցանկություն չկա մանրամասն բացատրելու, օրինակներ բերելու և հերքելու այս հերթական տհաս գաղափարը։
Ի դեպ, Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել։ Այդ մասին անընդհատ ենք նախազգուշացրել (մեկը՝ ես), ներառյալ այն ժամանակ, երբ ոմանց քաղաքականապես հիվանդ ուղեղները թուրքերի հետ «խաղաղության դարաշրջան» էին զառանցում։ Այնինչ հիմա եկել ու հանգիստ ասում է, թե «ուրիշ տեղեկություններ» ունեմ...
Իսկ թե ինչ է պետք անել նման իրավիճակում Հայաստան երկրի պաշտպանունակությունը կտրուկ ամրապնդելու համար՝ այդ մասին շատ-շատ եմ խոսել։ Որպեսզի չկրկնվեմ, ահա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն
- «Ժողովուրդ». Երեկ Փաշինյանը, քննչականի փոխարեն, գրեց Արզումանյանի մեղադրական դատավճիռը
- «Ժողովուրդ». Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան
- Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի էսկալացիա չլինի.Նիկոլ Փաշինյան
- Այո՛, ՌԴ-ն է ստանձնել ԼՂ-ի անվտանգության երաշխավորի դերակատարումը և պետք է կատարի այն. Նիկոլ Փաշինյան
- Եղել է և՛ հրաժարական տալը, և՛ փաստաթուղթ ստորագրելը, և՛ չստորագրելը.Նիկոլ Փաշինյան
- Սուրենյանց. Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հրեշավոր միտք է արտահայտել
- Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե լրագրողների, այլ քննիչների հարցերին. Արձագանքներ
- Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով՝ դուրս է գալիս ՀՀ-ից, ինչը մտահոգում է մեզ. Նիկոլ Փաշինյան
- Կոռուպցիան շատացել է. Փաշինյան
- Ի՞նչ են ուզում լսել քաղաքացիներն այսօր Փաշինյանից. Հարցում
- Եթե մենք ունենանք իրավիճակ, որ 1-3 օրից ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, իրականում շատ լավ նորություն է. Փաշինյան
- Կառավարության հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության մարտահրավերները. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին