Գաբրիելյանով. Էֆենդի Նիկոլը ստիպված կլինի պատասխան տալ
Ռուսաստանցի մեդիամագնատ՝ News media հոլդինգի հիմնադիր, ազգությամբ հայ, արմատներով արցախցի Արամ Գարբրիելյանովը դիմել է փաստաբան Արամ Վարդևանյանին իր շահերը ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան արգելվել էր, ինչից հետո նա հայտարարել էր կառավարությանը դատի տալու մտադրության մասին։
«Երկրորդ հայցն անձամբ Փաշինյանի դեմ է։ Եթե նա չապացուցեց, որ ես երբևէ պահանջել եմ Հայաստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում, ապա էֆենդի Նիկոլը պատասխան է տալու։ Ես դատարանի միջոցով կապացուցեմ, որ Նիկոլը եղել ու մնում է խաբեբա։ Եվ երրորդ. Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ընտրված վարչապետի նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք, ի՞նչ է, նրա՞նց էլ չպետք է թողնեն հայրենիք։
Չի կարելի հրապարակավ հայհոյել իշխանություններին։ Ուրախ եմ, որ Նիկոլը տիրապետում է թուրք դերվիշների սովորությանը և կարողանում է մտքեր կարդալ»,-գրել է Գաբրիելյանովը։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գաբրիելյանով. Ես, իհարկե, գիտեի, որ Փաշինյանը Բեթմենը չէ
- Արգելել են Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին