«Ժողովուրդ». Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տևել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել:
Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Վարչապետն ասել է, որ այդ հարցում որևէ լավ բան չկա: Նիստը թեժացել է հատկապես Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեմայի արծարծման ժամանակ:
Արսեն Թորոսյանը ամեն կերպ փորձել է արդարանալ Փաշինյանի ու թիմակիցների առաջ, տարբեր պատճառաբանություններ է բերել, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի պայքարի անվան տակ այդքան չարաշահումներ են եղել: Արսեն Թորոսյանը ՔՊ վարչության նիստը լավ առիթ է համարել Փաշինյանի հետ հանդիպելու ու նրան բացատրություններ տալու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել լեզու գտնել, համոզել վարչապետին իր հետ մեղմ վարվել: Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան:
Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե սպասում է նախաքննության ընթացքին, որից հետո պարզ կլինի, թե ում հետ են գործ ունեցել: Վարչության մյուս անդամները վախից չեն խառնվել խոսակցությանը, լուռ են եղել: Թորոսյանն էլ ասել է՝ եթե իրեն թիմում չեն հավատում, ապա անելիք չունի: ՔՊ-ում չեն բացառում, որ բանը հասնի նրան, որ Թորոսյանն առաջիկայում վայր դնի մանդատը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա