«Հրապարակ». ԱԱԾ-ն սահմանապահի ինքնասպան լինելու մասին որևէ հաղորդագրություն չեն տարածել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքից տեղեկացանք, որ մի քանի օր առաջ Որոտան համայնքում սահմանապահ է ինքնասպան եղել: Ինքնասպան եղած անձն Աբովյանից էր, որտեղ երեկ հուղարկավորել են սահմանապահին։ Սակայն ուշագրավ է, որ պատկան մարմինները, այս դեպքում՝ ԱԱԾ-ն, այդ մասին որևէ հաղորդագրություն չեն տարածել։
Սյունեցի մեր զրուցակցի պնդմամբ` թե՛ ԶՈՒ-ում, թե՛ սահմանապահ զորքերում ինքնասպանության դեպքերը վերջին շրջանում հաճախացել են, սակայն այս համակարգում տիրող անտերության և դրա արդյունքում արձանագրվող դեպքերի չնչին տոկոսի մասին է միայն պաշտոնապես հաղորդվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները