Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջափարովը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել են, որ կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտահերթ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Անկարայում։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին հայտնել են պետությունների ղեկավարների մամուլի ծառայություններից։
«Նախագահը Անկարայում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին»,- ասել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Էրբոլ Սուլթանբաևը։։
Անկարայում մարտի 15-16-ին կայանալիք հանդիպման ժամանակ ԹՊԿ-ն կազմող երկրների ղեկավարները կքննարկեն բնական աղետների դեմ պայքարում գործողությունների համակարգման և նման իրավիճակներում մարդասիրական օգնություն տրամադրելու հարցեր։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին՝ որպես Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ (Թուրքական խորհուրդ): Այն իր ներկայիս անվանումը ստացել է 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում։ Կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, իսկ Թուրքմենստանը և Հունգարիան որպես դիտորդներ են մասնակցում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը շնորհակալություն է հայտնել թյուրքական պետություններին Հյուսիսային Կիպրոսին դիտորդի կարգավիճակ տրալու համար
- Ալիևը թյուրքական պետությունների ղեկավարներին հրավիրել է Արցախի օկուպացված տարածքներ
- Թյուրքական պետությունների գագաթնաժողովից առաջ Սամարղանդի փողոցներում զրահամեքենաներ են հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին